News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանում ավանակ-զույգի պատճառով լուրջ սկանդալ է բռնկվել:

fedpost.ru-ի փոխանցմամբ՝ լեհական Պոզնան քաղաքի կենդանաբանական այգու ավանակ-զույգը բաժանվել էր սեքս-սկանդալի պատճառով: 10-տարի միասին ապրած զույգը՝ ավանակ Նապոլեոնն ու նրա ընկերուհին՝ Անտոսան, առաջացրել էին կենդանաբանական այգու այցելուների դժգոհությունը: Նրանք այցելուների աչքի առաջ զուգավորվել էին:

Պատանի այցելուների կողմից նման տեսարանի ականատես լինելը առաջացրել է նրանց ծնողների դժգոհությունը, եւ վերջիններս այգու ղեկավարությունից պահանջել են բաժանել զույգին: Արդյունքում Նապոլեոնին եւ Անտոսային առանձին կացարաններ էին տեղափոխել:

Սակայն զույգի բռնի բաժանումը առաջացրել է հանրության բուռն վրդովմունքը: Շուտով զույգին միացնելու պահանջով ստորագրահավաք էր կազմակերպվել, որին 7000 մարդ էր մասնակցել: Կենդանաբանական այգու ղեկավարության դաժան գործողությունների դեմ պայքարին միացել էին նաեւ բնապահպաններն ու քաղաքական գործիչները: Առաջինները պնդում էին, որ նման գործողությունները կարող են վնասել զույգի հոգեբական առողջությանը, իսկ քաղաքական գործիչները բաժանման մասին որոշումը «հիմարություն» էին անվանել:

Լիդիա Դուդզյակի գործողությունները, որի աջակցությամբ է տեղի ունեցել Նապոլեոնի եւ Անտոսայի բաժանումը, չի պաշտպանել նույնիսկ Լեհաստանի պահպանողական կուսակցության մամուլի քարտուղար Ադամ Հոֆմանը: «Դա անհեթեթության նոր մակարդակ է... եւ դա հասցվել է այն աստիճանի, որ ես նույնիսկ չեմ ուզում կարդալ կամ տեղեկանալ այդ մասին»,- այսպես է մեկնաբանել Հոֆմանը կենդանաբանական այգում սեքս-սկանդալի մասին տեղեկությունը:

Հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ ավանակների զույգը երկար չի մնացել բաժանված: Բաժանումից մեկ շաբաթ անց Նապոլեոնը եւ Անտոսան կրկին միավորվել են: Ավելի ուշ կենդանաբանական այգու ղեկավարությունը խոստովանել է, որ սխալ է թույլ տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ