News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական քառյակը կդիմի Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով ԱԺ անհապաղ խորհրդակցություն անցկացնել «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խորհրդարանական քառյակի ներկայացուցիչների նիստի ավարտից հետո հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ եթե խոսնակի մոտ խորհրդակցության արդյունքներով «Շրջանառության հարկի մասին» օրենքի չեղարկման հարցով կոնսենսուս ձեռք չբերվի, ապա խորհրդարանը կօգտագործի ԱԺ-ի արտահերթ նիստ գումարելու հնարավորությունը: «Կսպասենք իրադարձությունների զարգացմանը, քանի որ մյուս քաղաքական ուժերը գիտակցել են այդ օրենքի չեղարկման կարեւորությունը», - ասաց Մելքումյանը՝ նշելով, որ այսօր Գյուրիում մեծ ցույց է կկազմակերպվի: Քաղաքի խանութները փակված են:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի առեւտրականներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, հակառակ դեպքում ձեռնարկությունը կտուգանվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ