News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի կառավարությունը նախատեսում է օրինականացնել ատու-ինդուստրիան, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Այդ երկրի օրենսդրության համաձայն՝ տատուն ընդգրկված է բժշկական ծառայությունների ցանկում, ինչը նշանակում է, որ միայն լիցենզովորված բժիշկները կարող են տատու անել:

Իր հերթին, այդ արվեստի կողմնակիցները պնդում են, որ օրենքն արդեն հնացել է, եւ վարակվելու ռիսկը նկատելիորեն նվազել է հիգիենայի նորմերի պահպանման պայմաններում:

Այդուհանդերձ, կառավարության տվյալներով, մոտ 20 հազար տատուի վարպետներ աշխատում են առանց լիցենզիայի, չմասնագիտացված կասկածելի հաստատություններում:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արդեն այս շաբաթ Առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը քայլեր է ձեռնարկում այդ ոլորտի կարգավորման նոր նորմեր մտցնելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ