News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կուտակայինի դեմ պայքարող «Դեմ եմ« շարժումը հաջողության չհասավ Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի պատճառով: Այսօր` հոկտեմբերի 1-ին, նման կարծիք հայտնեց կարմիր գծերի, տեսախցիկների եւ արագաչափերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը` պատասխանելով NEWS.am-ի հարցին` ինչու իրենք չեն համագործակցում քառյակի հետ:

«Մեր հաջողության գրավականն այն է, որ մենք չքաղաքականացվեցինք, խնդիրը վերաբերվում է 450-500 հազար քաղաքացիների: «Դեմ եմ»-ը օրինակ հաջողության չհասավ հենց քառյակի պատճառով, որովհետեւ կիսամեռ կուսակցությունները միավորվեցին քառյակի ֆորմատով հենց այս ֆոնի վրա»,- ասաց նա:

Հարցին, թե հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին հնարավոր է «Դուրս մեր գրպանից»-ը մասնակցի, Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Ո՞րն է մասնակցելու իմաստը, ո՞րն է հանրահավաքի իմաստը: Ինչո՞ւ գնամ ես, եթե այնտեղ իշխանափոխության խնդիր չի դրվում»:

Նախաձեռնության անդամը նորից պնդեց, որ իրենք ինքնաբավ են, իրենց ոչ մեկը չի ֆինանսավորում:

Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել կարմիր գծերը եւ մինչեւ հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների համաներում սահմանել։

Տպել
Ամենաշատ