News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագիրը, եւ հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին իրականություն կդառնա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ն, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ այդ պայմանագրում այն դրույթը, որը նախատեսում է մաքսակետի տեղադրում Հայաստանի եւ ԼՂՀ սահմանին, ամենաֆորմալ կետն է պայմանագրի նախագծում: Մինասյանը հավաստիացրեց, որ անհնար է որեւէ ձեւաչափ, որտեղ Հայաստանը եւ Ղարաբաղը ռազմաքաղաքական եւ տնտեսական միություն չկազմեն:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ Ղազախստանի եւ Բելառուսի հակասություններին, այդ թվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված, քաղաքագետն ընդգծեց. «Իրականում Հայաստանն ավելի շատ պատճառ էր Ղազախստանի եւ Բելառուսի համար, որպեսզի լուծեն որոշակի խնդիրներ Ռուսաստանի հետ: Հայաստանի անդամակցության գործոնը հարմար առիթ էր Աստանայի ու Մինսկի համար, որ օգտագործեն այն որպես լծակ ռուսական կողմից ավելի բարենպաստ պայմաններ պոկելու համար»: Ղազախստանի դեպքում, ըստ նրա, տեղ է գտել նաեւ թյուրքական համերաշխությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ