News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված իրավիճակը քննարկելու նպատակով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կընդունի խորհրդարանական քառյակի ներկայացուցիչներին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, անձամբ հայտարարեց Սահակյանը:

Մինչ այդ խորհրդարանական քառյակի պատգամավորները կոչ էին արել նիստ գումարել ստեղծված իրավիճակից ելք փնտրելու նպատակով, սակայն, այդուհանդերձ, եթե նման ելք չգտնվի, նրանք հարկադրված կլինեն Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել՝ նախօրոք ստորագրահավաք կազմակերպելով:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ խորհրդարանական քառյակի մոտեցումը բավականին հետաքրքիր է, եւ երկու օր առաջ նրանց առաջարկվել էր քննարկել այդ հարցը, սակայն  վերջիններս հրաժարվել էին՝ միանգամից արտահերթ նիստ գումարելու պատճառաբանությամբ: «Նիստի ձախողումից հետո մենք որոշեցինք կրկին առաջարկել: Մենք դեմ չենք, պարզապես ակնհայտ է, որ դուք փորձում եք լարվածություն ստեղծել ու քաղաքական շահաբաժիններ ստանալ», - ասել է նա:

Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրիագծի համաձայն, առեւտրականները պետք է ընտրության հնարավորություն ունենան. կամ աշխատել հին օրենքով եւ վճարել 3.5% հարկ, իսկ հարկային մարմնին շրջանառության մասին տեղեկատվություն չտրամադրել, կամ աշխատել նոր օրենքով, վճարել 1%, սակայն հարկային մարմնին ներկայացնել շրջանառության մասին տվյլաներ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի առեւտրականներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, հակառակ դեպքում ձեռնարկությունը կտուգանվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Կապսի ջրամբարի կառուցման համար ֆինանսական պակասուրդ է առաջացել. Կվերցնեն այլ նպատակով տրված վարկի միջոցները
Վարկային համաձայնագրով նախատեսված է, որ վարկառուն կօգտագործի վարկը...
Նոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի...
ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունը
Հանդիպման ընթացքում ընդգծվել է օգտակար հանածոների մատակարարման…
Ամենաշատ