News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նոր կառավարությունը կընդլայնի հանրապետությունում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով այսօր՝ հոկտեմբերի 1-ին, երկրի խորհրդարանում հանդես եկած Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչի խոսքերը:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում շատ կարեւոր է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը: Իմ կառավարությունն ամեն ինչ կանի՝ ԱՄՆ-ի ռազմական ներկությունը Լեհաստանում ընդլայնելու նպատակով», - ասել է վարչապետը: «Կառավարությունը կապահովի Լեհաստանի եւ լեհերի անվտանգությունը: 2016թ. պաշտպանության ծախսերը կավելացնենք մինչեւ ՀՆԱ-ի 2%-ը», - հավելել է Կոպաչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ