News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական մեծամասնությունը՝ հանձին ՀՀԿ-ի, տապալել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում  ՀԱԿ-ի անդամ պատգամավորների նախաձեռնած փոփոխությունների ընդունումը: Օրինագծին «կողմ» է քվեարկել 35 պատգամավոր, դեմ՝ 59,  ձեռնպահ է մնացել 5-ը:

Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշել է, որ իրենց խմբակցությունը դեմ կքվեարկի օրինագծին, քանի որ գործող օրենքում հակասահմանադրական ոչ մի դրույթ չեն գտել:

Իր հերթին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, որ օրինագծում խոսքը միայն հակասահմանադրական դրույթների մասին չէ. «Մենք բարձրացրինք այս հարցը, որպեսզի բանակը չմասնակցի երկրի ներքաղաքական կյանքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ