News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը այսօրվանից՝ հոկտեմբերի 1-ից, կզբաղեցնի Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ նրա նշանակումով Դաշինքի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ դժվար թե լրջորեն փոխվի, սակայն ՆԱՏՕ-ի նոր ղեկավարը դեռեւս այդքան կտրուկ դժգոհություն չի առաջացնում Մոսկվայում, ինչպես իր նախորդը՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Սթոլթենբերգը առաջին նորվեգացին է այդ պաշտոնում: Նա հանդես է գալիս որպես սոցիալական պետության կողմնակից եւ երկար տարիներ գլխավորել է Նորվեգիայի աշխատանքային կուսակցությունը: Նա իր կարիերան սկսել է որպես նորվեգական ազդեցիկ թերթի լրագրող:

Պարբերականի հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հարցազրույցներից մեկում դրական է արտահայտվել Սթոլթենբերգի մասին: «Ռուսաստանի հետ հարաբերություններում նրան ծանր բեռ է բաժին հասել: Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմաքաղաքական համագործակցությունը դադարեցվել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, ռուս զինվորականները կրկին Դաշինքին թշնամաբար են վերաբերվում: ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժեր է տեղակայում ՌԴ սահմանների մոտ, իսկ ծեր գեներալները կրկին խոսում են սառը պատերազմի լեզվով»,-ասել է ՌԴ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ