Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ-Այգավան ճանապարհին վրաերթի է ենթարկել 54-ամյա Գագիկ Գրիգորյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն: