News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրային հեռուստատեսության վարկանիշն աճել է գովազդի բացակայության պատճառով: Այդ մասին այսօր՝ հոկետեմբերի 1-ին, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Նրա խոսքով՝  դա տեղի է ունեցավ այն բանից հետո, երբ 2014թ. սկզբից եթերից արգելվեց կոմերցիոն գովազդը: «Բնականաբար, հանդիսատեսին հաճելի է առանց ընդհատումների ֆիլմեր ու հաղորդումներ դիտել», - հավելեց նա:

Մյուս կողմից, Հանրային հեռուսատեսությունում ավելի շատ սոցիալական գովազդ կցուցադրվի: Այն կլինի դիպուկ, ըմբռնելի եւ գործուն: «Մենք կընդլայնենք վերջինիս եթերային ժամանակը եւ, իհարկե, նաեւ որակը», - հավաստիացրեց Ջաղինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ