News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի  երկրորդ նիստը:

Կարեւորելով ճանապարհային խորհրդի դերը՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ արդյունավետ աշխատանքի դեպքում ճանապարհաշինության ոլորտում հնարավոր է զգալի առաջընթաց գրանցել:

Խորհրդի գործունեության հիմքում ընկած է ճանապարհային ոլորտում որոշումների կայացման թափանցիկ ընթացակարգ, որով Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, ընդգրկելով ոլորտում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին, ներդրումների ուղղվածության վերաբերյալ կայացնում է ոչ միանձնյա որոշում: Հիմնվելով  խիստ որոշակի ցուցանիշների վրա, ինչպիսիք են երթեւեկության ինտենսիվությունը,  ճանապարհի վիճակը, խորհրդում կայացվում է որոշում, թե որ ճանապարհի նորոգմանը պետք է տալ առաջնահերթություն:

Այս բարեփոխումն ունի շարունակական բնույթ, եւ շուտով հանրությանը կներկայացվի Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված ճանապարհների պահպանման, ֆինանսավորման առավել թափանցիկ ռազմավարություն:

Խորհրդի նիստում ամփոփվեցին նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները, քննարկվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման 2015 թվականի ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել պետական նշանակության ավտոճանապարհների, թունելների, կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաեւ երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ:

Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամները ներկայացրին առաջարկություններ:

Նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, եւ խորհրդի քարտուղար, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը:

Նիստի աշխատանքներին ներկա էին նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ճանապարհաշինական ոլորտի պատասխանատուներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ