News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս տարի ստացել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ ներկայացնելով՝ «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի կայքից, որտեղ մարզպետ նշանակվելուց հետո տեղադրվել է նրա թարմացված կենսագրականը:

Ըստ կենսագրության՝ Սուրիկ Խաչատրյանը բարձրագույն կրթության առաջին դիպլոմը ստացել է 39 տարեկանում՝ ավարտելով «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Այնուհետեւ արդեն 47 տարեկանում՝ 2003թ.-ին, ավարտել է ՀՀ կառավարման պետական ակադեմիան, երբ արդեն ԱԺ պատգամավոր էր, իսկ մեկ տարի անց առաջին անգամ նշանակվել Սյունիքի մարզպետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ