Գետափ-Մարտունի ճանապարհի 9-րդ կմ-ին, սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: