News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին Սամվել Խառատյանի եւ վրացի մոտոցիկլավարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով նախաքննությունը շարունակվում է:

«Փորձաքննություններ են նշանակվել, որոնց պատասխանները դեռ չկան: Ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ինքս էլ վկայի կարգավիճակում եմ, սպասում ենք փորձաքննությունների եզրակացություններին: Նախնական տվյալով մոտոիկլավարն է մեղավոր եղել, նա գերազանցել է արագությունն ու մեքենան վարել 250 կմ/ժ արագությամբ»,- NEWS.am-ին ասաց Սամվել Խառատյանը, որը Քոբուլեթի էր գնացել ընտանիքի հետ :

Նշենք, որ վթարի հետեւանքով մահացել էր Սամվել Խառատյանի որդին՝ 13-ամյա Քոչարը, իսկ դուստրը՝ 12-ամյա Անին, տեղափոխվել հիվանդանոց: Վերջինի վիճակը ծանր է, սակայն արդեն կոմայից դուրս է եկել: Վթարի հետեւանքով մահացել էր նաեւ մոտոցիկլավարը:

Հիշեցնենք, որ ավտովթարից մահացած վրացի մոտոցիկլավարի ընտանիքը բողոք է ներկայացրել Հայաստանի քաղաքացի Սամվել Խառատյանի դեմ, ինչի հետեւանքով էլ վերջինիս թույլ չէին տալիս նույնիսկ գալ Հայաստան՝ մասնակցելու վթարի ժամանակ մահացած իր 13-ամյա որդու հուղարկավորությանը: Թույլտվությունը ստացվել էր միայն օգոստոսի 20-ին՝ հյուպատոսի, դեսպանի եւ պատգամավորների երաշխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Ամենաշատ