News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանում զայրույթի մեծ ալիք է առաջացրել Վարմիի համալսարանի անասնաբուժության ֆակուլտետեի 4-րդ կուրսի ուսանողի բարբարոսական արարքը:

Շանը վիրահատող վիրաբույժի ասիստենտ-ուսանողը կենդանու մարմնի վրա ասեղնագործել է «Ես քեզ սիրում եմ» բառերը, իսկ հետո այդ պատկերը ներբեռնել է ֆեյսբուքյան իր էջում՝ ընկերուհու վրա տպավորություն գործելու ակնկալիքով, գրում է Mail Online-ը:

Լուսանկարը սոցցանցում հայտնվելուց մի քանի րոպե անց տղայի ընկերները նրան մեղադրել են դաժանության եւ բարբարոսության մեջ: Սակայն տղայի ընկերուհին պաշտպանել է իր սիրելիին. «Այստեղ ոչ մի դաժան բան չկա, նա պարզապես ցույց է տվել իր վարպետությունը», - ասել է նա:

Համալսարանի ղեկավարությունը միջադեպի հետաքննություն է սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ