News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը 2015թ. պատրաստվում է թվային հեռարձակման: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Նրա խոսքով՝ հենց դրան է ուղղված Հանրային հեռուստատեսության վերազինմանն ուղղված աշխատանքները:

«Բոլոր փոփոխություններն ուղղված են հենց այդ նպատակի իրացմանը: Գործը չի սահմանափակվի տաղավարի ինտերիերի, դեկորացիայի փոփոխությամբ: Կփոխվի հեռարձակման որակը, ինչի մասին բազմաթիվ անգամներ խոսվել է», - ասաց Ջաղինյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարին Հանրային հեռուստատեսությունը կառավարությանն ներկայացրել էր վերազինման ներդրումային ծրագիրը՝ 1.03 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Ծրագրի համաձայն, 2012թ. օգոստոսին կառավարության կողմից հաստատված անալոգային հեռարձակումը 2015թ. հունվարից ամբողջապես կփոխարինվի թվայինով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ