News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի միայն հարցազրույցի փուլին կարող են ներկա լինել լրատվամիջոցների ներկայացուցիչները:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, այդպես է սահմանված ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի հաստատած կարգում:

«Կարգով սահմանված է հարցազրույցի օրից առնվազն երկու օր առաջ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին համապատասխան դիմում ներկայացնելու ընթացակարգը, որի վերաբերյալ մանրամասները համաձայն նույն կարգի ենթակա են հրապարակման մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հրապարկելու հետ միասին հրապարակվող՝ հարցարզրույցի անցկացման օրը, ժամը եւ վայրը պարունակող ծանուցմամբ:

Հարկ է նշել, որ մինչեւ սեպտեմբերի 29-ը. որեւէ լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն չի ներկայացրել պահանջ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ փաստաթղթեր ներկայացրած հավակնորդների վերաբերյալ վարվող գրանցամատյանին ծանոթանալու վերաբերյալ»,-ասված է ԱՆ հաղորդագրությունում:

Տպել
Ամենաշատ