News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերից Հայաստանի տարածքում օդի միջին ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, լրագրողներին ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հոկտեմբերի 5-ից Սեւ ծովի տարածքից հանրապետություն կներթափանցի հերթական ցիկլոնը, ինչից հետո եղանակը կդառնա ավելի անկայուն` կխտանա ամպամածությունը, տեղումները կլինեն ավելի հաճախակի»,- ասաց Գագիկ Սուրենյանը։

Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի լեռներում, Գեղարքունիքի մարզում, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 17-20 աստիճանի սահմանում, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում այն կիջնի մինչեւ -3, -7 աստիճան: Լոռիում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կտատանվի 18-20 աստճանի սահմանում, ամսվա երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչեւ -2-ից - 4, Տավուշում ամսվա առաջին օրերին 20-24 աստիճան ջերմություն է սպասվում, 2-րդ տասնօրյակում ջերմաստիճանը կնվազի, 2 աստիճան ցրտից 3 աստիճան տաքության սահմանում։

Առաջիկա օրերին, ըստ մասնագետի, հանրապետությունը կգտնվի հյուսիս-արեւելյան սառը հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի  եղանակակլիմայական պայմանների ձեւավորման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Այս տարվա մարտն ամենատաքն էր դիտարկումների ամբողջ պատմության մեջ
Անցած 12 ամիսը համարվում են նաև երբևէ գրանցված ամենաշոգ շրջանը...
Ամենաշատ