Anheuser-Busch InBev NV կոնցեռնի ռուսական ստորաբաժանում «CAN InBev» «գարեջրային» ընկերությունը փակում է իր հերթական գործարանը, գրում է NEWSru-ն:
Ընկերության ղեկավարությունն իր այդ որոշումը բացատրում է տնտեսական պատճառներով, մասնավորապես վաճառքի 10%-անոց անկումով: «Գործարանը կմնա ընկերության սեփականությունը, ձեռնարկության ապագայի շուրջ հետագա որոշումները կընդունվեն՝ կախված երկրի եւ ոլորտի տնտեսական իրավիճակից», - հստակեցրել են «CAN InBev»-ում:
«CAN InBev»-ը ռուսական շուկայում աշխատում է արդեն 13 տարի: Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանում փակվել է նաեւ «Բալթիկա» գործարանը: