News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում առեւտրականների բողոքի ակցիան հսկվում է ոստիկանների կողմից, որեէ միջադեպ չի գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:

Նա նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, իսկ ավելի վաղ նրանց հետո հանդիպել էր, մարզպետի, քաղաքապետի, հարկայինի պետի տեղակալները: Այժմ գյումրեցիները սպասում են ԱԺ նիստին:

«Որեւէ խնդիր չի եղել հասարակական կարգի խախտման, կանայք են հիմնականում, որեւէ միջադեպ չի եղել, ոստիկանները հսկում են, 5 րոպե ճանապարհի մի հատվածը փակ, երբ եկել են ճանապարհի մեջ կանգնել, բայց խոսեցին, բացատրեցին, հասկացան, շատ հանգիստ, իրենց խաղաղ են պահում, ոչ մի արտառոց բան չկա: Հիմա մարդիկ չեն հասկանում պրոցեսից, պահանջներ են ներկայացնում, նորմալ է»,-ասաց Վարդան Նադարյանը:

Նշենք, որ Գյումրիում մանր ու միջին բիզնեսով զբաղվող գրեթե բոլոր առեւտրականները այսօր՝ հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, նորից հավաքվել են կենտրոնական շուկայի մոտ, փակել  կենտրոնական փողոցներն ու հայտարարել գործադուլ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Ամենաշատ