News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անհայտ ադրբեջանցի մեծահարուստը մտադիր է գնել աշխարհի ամենաթանկ պենթհաուսը, գրում է «The Guardian»-ը:

Աշխարհի ամենաթանկ պենթհաուսը տեղակայված է Մոնակոյում կառուցված նոր ապակեպատ երկնաքերում: Միջերկրական ծովի տեսարանով շքեղ «Odeon Tower» երկնաքերի պենթհաուսը վաճառքի կհանվի հաջորդ տարի՝ 400 մլն դոլարով:

«Odeon Tower»-ի բնակարանների համար հաճախորդների փնտրտուքով զբաղվող Դե Մալեթ Մորգանի խոսքով՝ 250 բնակարաններից 26-ն արդեն վաճառված են: Շքեղ պենթհաուսով արդեն հետաքրքրվել են Ռուսաստանի եւ Ղազախստանի մեծահարուստները: Հրաշք-բնակարանի սեփականատեր է ուզում դառնալ նաեւ ադրբեջանցի մեծահարուստը, ում անունը չի նշվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ