News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ընդդիմությանն ավելի շատ են ցուցադրում, քան իշխանական ճամբարին, խորհրդարանում հոկտեմբերի 1-ին հայտարարել է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա վստահեցրել է, որ  դրան բավական լավ է վերաբերվում: «Մեր ընդդիմությունը հատուկ ուշադրության կարիք ունի, այնպես որ այստեղ ոչ մի հարց չկա», - հավելել է փոխխոսնակը: Ըստ նրա՝  չկան քաղաքական գործիչներ, որոնց համար  Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հասանելի չլինի. այնտեղ քաղաքական բոլոր ճամբարներից մարդիկ են  հրավիրվում: «Իսկ սա հերթական անգամ ապացուցում է մեր Հանրային հեռուստատեսության անկողմնակալությունը», - հավելել է Շարմազանովը:

Նշենք, որ ընդդիմությունը պարբերաբար Հանրային հեռուստատեսությանը մեղադրում է իշխանությունների օգտին քարոզչության համար: Դա առավել հաճախ է տեղի ունենում համընդհանուր ընտրությունների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ