News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները վստահեցնում են, թե վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի ստիպել իրենց աշխատանքից ազատման դիմում գրել:

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ աշխատանքից ազատվելու պատճառն այն է, որ նպակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը մարզպետարանում: «Գտնում եմ, որ այս փուլում չարժե աշխատել»,-նշեց նա՝ հավելելով, որ մարզպետի կողմից որեւէ պարտադրանք չի եղել:

18 տարի Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Արշակ Ուստաբաշյանն էլ վստահեցրեց, թե որեւէ պարտադրանք չի եղել աշխատանքից ազատման հարցում: Թե ինչն է երկարամյա աշխատակցին ստիպել հեռանալ մարզպետարանից, Արշակ Ուստաբաշյանն ասաց հետեւյալը. «Բա հենց հազար տարվա աշխատողն է դիմում գրում, որ գնա հանգստանա, երկար տարիներ աշխատել եմ, առայժմ որոշել եմ հանգստանալ, չեմ ուզում աշխատել»: Նախկին վարչության պետը եւս վստահեցրեց, որ որեւէ քննարկում մարզպետի հետ չի եղել եւ պարտադրանքի խնդիր չկա, քանի որ ինքը Սուրիկ Խաչատրյանի հետ եւս աշխատել է երկար տարիներ: Աշխատանքից ազատման դիմում գրած մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանի հետ չհաջողվեց զրուցել, քանի որ վերջինս չպատասխանեց մեր զանգերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանի 3 աշխատակից արդեն ազատման դիմում է ներկայացրել: Աշխատանքից ազատման դիմում է գրել 18 տարի Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Արշակ Ուստաբաշյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը, որը մեկ տարի առաջ էր անցել այդ պաշտոնին, նշանակվել էր  նախկին մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամանակ:

Սեպտեմբերի 29-ին ազատման դիմում է գրել նաև մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ