News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր՝ հոկտեմբերի 1-ին,  անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված 2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների եւ առաջիկա անելիքների ու միջոցառումների քննարկմանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան այլ զինվորականներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի եւ ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Վերլուծությունների եւ հարցադրումների միջոցով ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, առաջիկա ծրագրերն  ու շտկման կարիք ունեցող բացթողումները:  Խորհրդակցությունը եւս մեկ անգամ փաստեց, որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրեւ նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Ըստ այդմ՝ զինված ուժերի պատրաստության, զորահավաքային եւ մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված միջոցառումները, հանկարծակի ստուգումները, ներդրված նոր մոտեցումները դրական ազդեցություն են թողել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համապատասխան ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ