News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չէր կարելի հրաժարվել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ցուցադրելուց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա չի համաձայնել այն պատճառաբանության հետ, թե խաղերի հեռարձակումից առաջ ստիպված էին լինելու ցուցադրել հովանավորների գովազդները: «Եթե պիտի ընտրենք, նստել առանց գովազդի եւ առանց ֆուտբոլի, կամ ստանալ ֆուտբոլ, թեեւ ռեկլամով, ես անձամբ կընտրեի երկրորդը: Կարծում եմ, ոչ միայն ես, քանի որ մեր երկրում այնքան սպորտի ու ֆուտբոլի երկրպագուներ կան»,-ասել է Շարմազանովը:

Նշենք, որ 2014-ից Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջությամբ հրաժարվել է գովազդից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ