Մոտ ապագայում Հայաստանն ու Եվրամիությունը հարաբերությունների նոր փաթեթ կունենան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ հավելելով, որ կարեւոր են ոչ թե ժամկետները, այլ փաթեթի բովանդակությունը:
Նա հույս է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի հաջորդ նիստում հստակ պատկեր կլինի խնդրի վերաբերյալ: