News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հոնգկոնգում ցուցարարները կանցնեն ակտիվ գործողությունների եւ կսկսեն արգելափակել կարեւոր կառավարական շենքերը, եթե Լյան Չժենյինը մեկ օրվա ընթացքում հրաժարական չտա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ուսանողական ցույցերի առաջնորդներին:

Ցուցարարները հայտարարել են նաեւ Հոնգկոնգի գլխավոր քարտուղար Քերրի Լամի, ինչպես նաեւ Պեկինի ներկայացուցիչների հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին: Հոնգկոնգի ղեկավարի հետ բանակցել նրանք չեն ցանկանում:

Ներկայումս, աղբյուրի փոխանցմամբ, հազարավոր ուսանողներ արգելափակել են փողոցները եւ Հոնգկոնգի առանցքային խաչմերուկները, սակայն հատուկ էքսցեսներ չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին տասնյակ հազարավոր ցուցարարներ փակել են Հոնգկոնգի փողոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ