News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի բացումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս: Ողջունելով մասնակիցներին, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ արդեն 2-րդ անգամ իրականացվող ծրագրի նպատակը ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումն է, ինչպես նաեւ անձնական ֆինանսների կառավարման կարեւորումը:

ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Նադիա Լիխտեմբերգերը նշել է, որ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը բացառիկ հնարավորություն է տարբեր ֆինանսական կազմակերպությունների համար իրենց ծառայությունները բնակչությանը ներկայացնելու առումով:

Հոկտեմբերի 1-31-ը մայրաքաղաքում եւ մարզերում կիրականացվեն  մի շարք միջոցառումներ՝ սեմինարներ ու ֆինանսական բանավեճեր կրթական հաստատություններում, բազմատեսակ մրցույթներ, բացօթյա էքսպո-ցուցահանդեսներ, «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ,  «Ֆինանսական շրջագայություն» ավտոբուսով, «Երազանքների ծառ», եւ այլն: Ծրագրին ակտիվորեն մասնակցում են ՀՀ առեւտրային բանկերը, վարկային կազմակերպություններն ու ապահովագրական ընկերությունները: «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի 4-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
Ամենաշատ