News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն առաջին անգամ այցելել է Մյանմար, հայտնում է The Irrawaddy-ին: Այցի հիմնական նպատակը հայկական եկեղեցու դիրքերի ամրապնդումն է եւ Մյանմարում հայ համայնքի ժառանգության պահպանմանն աջակցելը, նշում է հրատարակչությունը՝ վկայակոչելով հայկական պատվիրակության հայտարարությունը:

Յանգոն քաղաքի կենտրոնում, որը նախկինում Ռանգուն էր կոչվում, գտնվում է Սբ. Հովհաննես Մկրտչի հայկական եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 1862 թ.՝ հայ համայնքի ջանքերով: Ըստ եկեղեցական գրառումների՝ Մյանմարում բնակվել են հարյուրավոր հայեր:  1881 թ. նրանց թիվը կազմել է 466, իսկ տասը տարի անց՝ 1295: Սակայն այժմ երկրում բնակվում են երկու-երեք տասնյակից ոչ ավելի հայ, այն էլ՝ խառը ընտանիքներ: Վերջին զտարյուն հայը մահացել է անցյալ տարի:  Եկեղեցու հավատացյալներից Ռեյչել Մինուսը հայտնել է, որ չգիտի, թե որքան հայեր են ապրում Յանգոնում, սակայն հուսով է, որ կաթողիկոսի այցը նրանց բոլորի համախմբելու առիթ կդառնա: «Կարծում եմ, որ նրանք կգան խոնարհվելու կաթողիկոսին: Այսպես մենք գոնե կիմանանք, թե որքան ենք այստեղ մնացել»,  - հավելել է նա: Նրա հայրը՝ 60-ամյա Ռիչարդ Մինուսը թերթին հայտնել է, որ կաթողիկոսին կխնդրի եկեղեցի ուղարկել հայ հոգեւորականի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Ամենաշատ