News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են Հայաստանի համար ինչպես Եվրասիական տնտեսական միության անդամակցության (տարանցիկ հաղորդակության հարցերի լուծման մոտեցումներ),  այնպես էլ տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետը հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Նախիջեւանում տեղի էր ունեցել Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: «Եվ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ծրագրվում է ստեղծել համատեղ ռազմական կամ կիսառազմական միություն, որի առաքելությունը կլինի նավթային խողովակաշարերի պաշտպանությունը: Չի բացառվում նաեւ, որ մի քանի օր առաջ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի այցը Հայաստան որոշակի առումով պայմանավորված էր հենց դրանով», - նշեց Մինասյանը: Քաղաքագետի կարծիքով, Վրաստանը շատ լավ գիտակցում է, որ Ադրբեջանի նշված մասում անվտանգության ապահովման նպատակով վրացական ուժերի ներկայությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, քանի որ ռազմական գործողությունները սկսվելու դեպքում ինչպես Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի, այնպես էլ Հայաստանի զինված ուժերի պատասխան հարվածների հավանական թիրախը կլինեն հենց նավթային կառույցները: «Հետեւաբար, վրացական կողմը պետք է լրջորեն մտածի՝ ցանկանո՞ւմ է, արդյոք, նման ծանր իրավիճակում հայտնվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն ու ՀԱՊԿ անդամ-երկիր է», - եզրափակեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի 18-ին Նախիջեւանում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների՝ Իրակլի Ալասանիայի, Իսմեթ Իըլմազի եւ Զաքիր Հասանովի միջեւ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել: Երեք երկրների պաշտպանության նախարարների կողմից նմանատիպ հանդիպումները անցկացվում են 2012թ.-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ