News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2014թ. հոկտեմբերի 6-10-ին Երեւանում կկայանա տեսական ֆիզիկայի ոլորտում մասնագիտացված ասպիրանտների գիտական դպրոցը: Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից մոտ 40 երիտասարդ ֆիզիկոսներ կհավաքվեն Երեւանի պետական համալսարանի հյուրերի տանը: Գերմանիայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից ճանաչված փարձագետները տարրական մասնիկների ֆիզիկայի եւ դաշտի քվանտային տեսության արդիական խնդիրների շուրջ դասախոսություններ կկարդան:

Սա նմանատիպ երկրորդ դպրոցն է: Պատմությունը սկսվել է 2013թ.-ին Գերմանիայում, երբ Բոնի համալսարանի տեսական ֆիզիկայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ուլֆ Մեյսների նախաձեռնությամբ եւ համակարգմամբ տեսական ֆիզիկայի ոլորտում կազմակերպվեց Volkswagen հիմնադրամի կողմից հովանավորվող տարածաշրջանային ուսամնական ցանցը:

Տարածաշրջանային ուսումնական ցանցի հիմնական նպատակը մասնակից համալսարանների ասպիրանտների համար նախատեսված միասնական ծրագրի զարգացումն ու համակարգումն է:

Հայաստանի եւ Վրաստանի ուսանողներին միջոցներ կտրամադրվեն ասպիրանտուրայի մի մասը Գերմանիայի համալսարաններում անցկացնելու նպատակով: Ծրագիրը նաեւ ենթադրում է նաեւ Հայաստանում եւ Վրաստանում գիտական դպրոցների ու աշխատանքային խորհրդակցությունների անցկացում: Առաջին գիտական դպրոցն ու աշխատանքային  խորհրդակցությունը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ