News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը մոտ 6 ամիս առաջ դուրս է եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Շահինյանը:

Նա նշեց, որ մոտ մեկ տարի է եղել ՕԵԿ անդամ, բայց իր կուսակցությունից դուրս գալը պայմանավորված չէ ՕԵԿ-ի՝ կոալիցիան լքելու հետ: Հովհաննես  Շահինյանը պարզաբանեց, որ իր գործի բնույթով ավելի շատ արտերկրում էր գտնվում եւ չէր հասցնում զբաղվել կուսակցական գործերով: «Հաճախակի բացակայում էի, դրա համար որոշում կայացրեցի, դուրս եկա: Եթե ինչ-որ բանի մեջ դու չես կարողանում լիարժեք ուժերդ տրամադրես, իսկ ես այդ ընթացքում շատ բազմազբաղ էի, երեւի ամսվա մեջ 2-3 օր էի լինում այստեղ»,-ասաց նա:

Արաբիրի նախկին թաղապետն այժմ զբաղվում է բիզնեսով, մասնավորապես՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների լոգիստիկայով: Նա այժմ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հետեւում է ընդհանուր զարգացումներին: «Այս իրավիճակը անհնար է, սենց երկար չի մնա, պետք է յուրաքանչյուրը իր տեղում փոփոխությունների ենթարկվի, այս կառավարման սիստեմը երկար չի դիմանա թե դրսում, թե ներսում: Ես դժգոհ եմ իրավիճակից, ամեն մեկն իր մանսաբաժինն ունի: Հիմա ո՞վ է գոհ, ընդհանուր մթնոլորտը լավը չի, եթե բոլորիս տրամադրությունը, աչքներս դուրսն է, գնան աշխատանք գտնեն, խնդիրները լուծեն, էլ ի՞նչ գոհ»,-ասաց նա:

Իսկ թե ինչ տվեց նրան ՕԵԿ անդամ դառնալը, Հովհաննես Շահինյանն ասաց, որ բազմաթիվ ընկերներ ձեռք բերեց: Նոր ընկերներ ձեռք բերելու համար արդյոք պատրաստվում է մեկ ուրիշ կուսակցության եւս անդամագրվել, նա ասաց, որ ընկերների համար ամեն ինչ անում են՝ ուժերի սահմանում, բայց կուսակցություն մտնում են ծրագրերի համար: Ճիշտ արեց ՕԵԿ-ը դուրս գալով կոալիցիայից, թե ոչ, նա նշեց, որ իր հետ նման հարցեր չեն քննարկել. «Բայց ի՞նչ է նշանակում կոալիցիա, ՀՀԿ-ն մեծամասնություն է, իրեն ինչի՞ն է պետք կոալիցիա, երեւի ճիշտ էր, իհարկե ճիշտ էր, եթե կոալիցիա ես, որեւէ դերակատարում չունես, մնում ես, ի՞նչ անես»: Հայաստանում աշխատանքի առաջարկներ նախկին թաղապետը չի ստացել. «էդ առաջարկ անողները մեզ են դիմում, որ առաջարկություն անենք, գան մեզ հետ աշխատեն, իրենք մեզ պիտի առաջարկություն անեն»,-ասաց նախկին թաղապետը:

Տպել
Ամենաշատ