News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր խորհրդարանական ոչ իշխանական ուժերը (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՕԵԿ) հանդիպել են Կառավարության անդամների հետ, քննարկել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, սակայն քննարկումը կիսատ է մնացել, այն կշարունակվի վաղը՝ ժամը 10:00-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ շենքի մոտ հավաքված բողոքող առեւտրականներին հայտնեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Այսօր հանդիպում ենք ունեցել ԱԺ նախագահի հետ, որոշվել է հրավիրել Կառավարության անդամներին, Կառավարության անդամները հրավիրվել են, սակայն քննարկումը կիսատ է մնացել, կշարունակվի վաղը ԱԺ շենքում»,- ասաց պատգամավորը։

ՕԵԿ-ական պատգամավորի խոսքով՝ քաղաքական ուժերը Կառավարությանը ներկայացրել են իրենց առաջարկները վիճահարույց «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

 «Քննարկմանը բոլոր քաղաքական ուժերը ներկայացրին իրենց առաջարկները, ըստ էության, նրանք բոլորը սկզբունքային էին իրենց առաջարկներում, որոշակի առումով առաջարկները համընկնում էին: Օրինակ, մեր առաջարկի մասին կարող եմ ասել՝ մենք առաջարկեցինք այլընտրանքային հնարավորություն տալ քաղաքացիներին վերանայելով շեմը, քաղաքացիներին ընտրության հնարավորություն տանք՝ իրենք որոշեն՝ 1 տոկոսն են ուզում, թե 3.5-ը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին Հովհաննես Մարգարյանին եւ խնդրեցին, որ ՀՀԿ-ական պատգամավորներին հայտնի, որ իրենք ցանկանում են հանդիպել նրանցից որեւէ մեկի հետ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ