News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի  դեմ բողոքող առեւտրականներին հետապնդում են, հրավիրում ոստիկանության բաժին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողներին ասաց ԱԺ շենքի մոտ հավաքված առեւտրականներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

«Ինձ էլ են մեկ անգամ մոտեցել, բացատրեցի, թողեցին, գնացին: Շատերին գիտեմ, որոնց հետապնդում են: Մարդիկ իրավունք չունեն իրենց երկրում աշխատելու, իրենց խոսքը բարձրացնելու, մարդիկ գիտեմ, որոնց հրավիրել են բաժին, դե մնացածն արդեն պարզ է: Իմ հետեւից եկել են մեր բակ, հարցուփորձ են արել, թե ով եմ, ինչ եմ, որտեղ եմ աշխատում, ինչ ընկերներ ունեմ: Ճորտատիրական հասարակա՞րգ է, ի՞նչ է, չեմ հասկանում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ից «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի  դեմ բողոքող առեւտրականները բողոքի ակցիաներ են անցկացնում: 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Ամենաշատ