News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության չի ձգտում, գրում է «Վզգլյադ» թերթը՝ մեջբերելով ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար  Յենս Սթոլթենբերգին: «Ես ոչ մի հակասություն չեմ տեսնում ուժեղ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ձեւավորելու մեր շարունակական ջանքերի միջեւ: Միայն ուժեղ ՆԱՏՕ-ն կարող է նման հարաբերություններ կառուցել՝ ի շահ եվրաատլանտյան կայունության», - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սթոլթենբերգը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը այսօրվանից՝ հոկտեմբերի 1-ից, զբաղեցրել է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը: Վերջինս առաջին նորվեգացին է այդ պաշտոնում: Նա հանդես է գալիս որպես սոցիալական պետության կողմնակից եւ երկար տարիներ գլխավորել է Նորվեգիայի աշխատանքային կուսակցությունը: Նա իր կարիերան սկսել է որպես նորվեգական ազդեցիկ թերթի լրագրող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ