News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ջինսերի հայտնի ապրանքանիշերի արտադրողները մտադիր են մեծացնել ջինսերի գրպանները: Պատճառը նոր iPhone 6 Plus չափերն են, որոնք անհարմարություններ են պատճառում օգտատերերին, հաղորդում է Business Insider-ը:

iPhone 6 Plus եւ այլ մեծ չափերի սմարթֆոնների համար նոր ջինսեր ստեղծելու ցանկություն են հայտնել արդեն American Eagle, Levi's, Uniqlo, LL Bean, J Crew եւ Lee Jeans ապրանքանիշները:

Ինչպես նշում է պարբերականը, նոր fashion-բիզնես ջինսի մոդելների ստեղծմանը ոգեշնչել են նոր սմարթֆոնների օգտատերերի տպավորությունները: Մասնավորապես, նրանցից շատերը դժգոհ են, որ սմարֆոնները չեն տեղավորվում տաբատի գրպանների մեջ:

Նոր մոդելների թողարկման ամսաթիվը դեռեւս չի հաղորդվում:

Նոր սերնդի Apple սմարթֆոնը վաճառքի է հանվել 2014թ. սեպտեմբերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ