News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերին խոստացել են, որ վաղը կլինի որոշում, ըստ որի, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին եռամսյակի ընթացքում հարկային մարմինը ստուգումներ չի իրականացնի փոքր եւ միջին ձեռնարկություններում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ շենք մոտ հավաքված, օրենքի դեմ բողոքող առեւտրականների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Կառավարությունը մեզ հետ համակարծիք չէ: Բայց այս պահի դրությամբ, կարելի է ասել, կա մի փոքր առաջընթաց, չնայած Կառավարության հետ բանակցությունները շատ ծանր են ընթանում: Մեզ խոստացել են, որ դա կլինի կամ վարչապետի որոշմամբ, կամ ֆինանսների նախարարի հրամանով: Բայց մենք պնդում ենք, որ լինի նաեւ Կառավարության որոշում, որպեսզի այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ը փոքր եւ միջին ձեռնարկություններում չլինի ստուգում: Չնայած դա օրենքի փոփոխություն չէ, բայց առաջընթաց է»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Միքայել Մելքումյանը բողոքի դուրս եկած քաղաքացիներին վստահեցրեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ քննարկումները շարունակվելու են մինչեւ չլինի իրենց բավարարող որոշում:

Հիշեցնենք, որ առեւտրականները բողոքում են 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ