News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անհասկանալի է, թե ինչ են ցանկանում ընդդիմության պատգամավորները: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 1-ին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ նրանցից շատերի պահվածքը նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անվանել ձգտում կառուցողական երկխոսության:

Նա նշել է, որ ընդդիմությունը հաճախ կառավարության առաջարկությունները դիմավորում է ոչ թե փաստարկներով, այլ կրքերի բորբոքմամբ, որը ցանկանում է խորհրդարանի դահլիճի սահմաններից դուրս հանել: Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունը 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կրկնությունն է ցանկանում, հավելել է վարչապետը:

«Դուք դա եք ուզո՞ւմ: Մենք չենք հասկանում, թե ինչու է դա ձեզ հարկավոր: Դուք խոսում եք արտագաղթի մասին, սոցիալական հարցերի, աղքատության մասին: Եկեք միասին աշխատենք: Միգուցե, շատ խելացի գաղափարներ առաջարկեք: Միգուցե, մեկ ամսվա ընթացքում կօգնեք երկիրը դուրս բերել սոցիալական եւ տնտեսական բարդություններից: Եթե ինչ-որ գաղափարներ ունեք, մենք պարզապես ուրախ կլինենք»,- հայտարարել է Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ