News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Գլենդել քաղաքում դպրոցական խորհրդի անդամի պաշտոնի համար 16 հոգուց հաստատվել է Էլիզաբեթ Մանասերյանի թեկնածությունը: Ըստ «Glendale News-Press»-ի՝ Գլենդելի դպրոցական խորհրդի պաշտոնատար անձիք հրապարակել են հինգ թեկնածուների անունները, ովքեր ցանկանում են զբաղեցնել հիվանդության պատճառով աշխատանքից ազատված դպրոցական խորհրդի անդամ Մերի Բոգերի տեղը:

Այդ պաշտոնի համար դիմած 16 հոգուց դպրոցական խորհրդի անդամներն ընտրել են 5 թեկնածուի, որոնց հետ հարցազրույց է անցկացվելու հոկտեմբերի 8-ին նախանշված բաց նիստի ընթացքում: Այդ թեկնածուներն են Քեւին Կորդովա-Բրուքին, Թոդ Հանթը, Էլիզաբեթ Մանասերյանը, Ջեյսոն Նայհանը եւ Սենդի Ռասելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ