Ռուսաստանում շարունակվում է «սփայս» թմրանյութերից զանգվածային թունավորումների ալիքը: Ընդհանուր առմամբ, ռուսաստանյան տարբեր մարզերում թունավորման շուրջ 500 դեպք է արձանագրվել: NEWSru-ի փոխանցմամբ, 13 դեպք մահացու ելք է ունեցել: Ամենաշատ տուժածները Սուրգուտում են՝ 200 մարդ եւ Կիրովի մարզում՝ 213-ը:
Աղբյուրի տվյալներով, սեպտեմբերի վերջին Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում այդ թմրանյութի տարածման մեղադրանքով 5 տղամարդ է ձերբակալվել, իսկ նրանց պատկանող 25 գաղտնարաններից 1.5 կգ սինթետիկ թմրանյութ է առգրավվել:
Կիրակի ռուսական հեռուստաալիքները հաղորդել էին, որ Ռուսաստանում «սփայս»-ից թունավորումները կարող էին սկսվել չորս առեւտրականներից, որոնց, իբր, հավաքագրել են Ուկրաինայում:
«Սփայս»-ը մարդու օրգանիզմի վրա ուժեղ ազդեցություն է գործում. այն օգտագործողը գլխապտույտ է զգում, բարձր ճնշում, առանց պատճառի անհանգստություն: