News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող առեւտրականները, որոնք այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ՝ պահանջելու լուծում տալ իրենց խնդրին, Ազգային ժողովի նիստից հետո հեռացան՝ որոշելով  վաղը՝ հոկտեմբերի 2-ին, հավաքվել Կառավարության շենքի մոտ: 

Ազգային ժողովի նիստից հետո բողոքողներին մոտեցան ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների մի քանի ներկայացուցիչներ: ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը առեւտրականներին հորդորեց այսուհետեւ իրենց պահանջները ներկայացնել Կառավարության շենքի մոտ՝ նշելով, որ ԱԺ-ում այսօրվա քննարկումից ինքը հասկացել է, որ Կառավարությունը տրամադրված չէ զիջումների գնալու:

«Ես երեկ ասացի, որ պետք է Կառավարության ներկայացուցիչների առջեւ փակել դռները: Այս խնդիրը քաղաքական մեծամասնության ձեռքում է: Քննարկումը դեռ շարունակվելու է առավոտյան, բայց այնքան էլ տրամադրված չենք որեւէ բան փոխելու համար: Դրա համար ես առաջարկում եմ այս միտինգները տեղափոխել Կառավարության առջեւ: Ես չեմ հաավտում, թե վաղը ժամը 10-ին քննարկման ժամանակ մի բան կփոխվի»,-առեւտրականներին ասաց պատգամավորը:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առեւտրականներին դիմեց՝ խոսելով միայն հոկտեմբերի 10-ի հանրահավաքից: Նա նշեց, որ առեւտրականների պահանջը կդառնա հանրահավաքի պահանջներից մեկը:

«Սա դառնալու է լայն ժողովրդական ալիքի պահանջներից մեկը: Որեւէ այլ լուծում ոչ իշխանական ուժերը չտեսան 12 գումարած 1, 2, պահանջների բավարարման առումով: Դրա համար ոչ իշխանական ուժերը դուրս եկան փողոց, դուրս եկան հրապարակներ եւ սրա համար է հոկտեմբերի 10-ի մեծ համաժողովրդական հանրահավաքը»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում խորհրդարանական ուժերը հանդիպել էին Կառավարության անդամների հետ, քննարկել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, սակայն քննարկումը կիսատ էր մնացել, այն կշարունակվի վաղը՝ ժամը 10:00-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ