News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընտանեկան բռնության արդյունքում մահացած Զարուհի Պետրոսյանի եւ այլ մահացած կանանց հիշատակին նվիրված այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մոմավառություն էր կազմակերպվել Կարապի լճի տարածքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ՀԿ անդամների նախաձեռնությամբ:

«Հայաստանում ընտանեկան բռնության առաջին դեպքը, որը հնչեղություն ստացավ, Զարուհի Պետրոսյանի դեպքն էր, որը 4 տարի առաջ՝ հոկտեմբերի 1-ին, մահացավ: Այդ դեպքի մասին բարձրաձայնվեց, որի արդյունքում ստեղծվեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հասարակական կազմակերպությունը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ Նվարդ Մարգարյանը՝ ավելացնելով, որ համաձայն վիճակագրության Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը ավելացել են:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ակտիվիստները Երեւանի տարբեր վարչական շրջաններում ստորագրահավաք էին կազմակերպել՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենք ընդունելու պահանջով։

Նախաձեռնության կազմակերպիչները անցորդներին ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ բուկլետներ եւ թռուցիկներ էին բաժանում։ Նրանք իրենց հետո բերել էին պաստառներ՝ «Ընտանեկան բռնությունից տուժում են մեր մայրերը եւ ողջ հասարակությունը», «Իրավունք ունենք հարգանքի, այլ ոչ թե ծեծի», «Ամոթ է ուրիշին ծեծել, դա տկար մարդու վարք է» գրություններով:

Տպել
Ամենաշատ