News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երաժշտական «Cassetteboy» հումորային խումբը Պահպանողական կուսակցության կոնֆերանսի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի ելույթը վերածել է ռեփի, հաղորդում է «The Guardian»-ը:

Դուետի ստեղծած հոլովակում վարչապետը կարդում է իր ելությի ավարտական հատվածը ռեփ երաժշտական ժանրում:

Քեմերոնի ձեւափոխված ելույթը Էմինեմի «Lose Yourself» հայտնի երգի վարկած է, որտեղ հնարավոր է լսել հետեւյալ հանգը(անգլերենից թարգամանաբար հանգը փոխվում է)՝ «Ես հարդ-քոր եմ, գիտեմ հաշիվները» եւ «Աղքատները զզվում են ինձնից», որից հետո «Ես համոզվեցի, որ մենք պատրաստ ենք դասային պատերազմին»:

Հոլովակը դիտելուց հետո ոմանք ավելի շատ հավանել են Քեմերոնի իրական ելույթը: Մյուսները ենթադրում են, որ «Cassetteboy»-ի առաջարկած վարկածն ավելի հաջողված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ