News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարզվեց՝ ՀՀԿ խմբակցությունն իր նախարարներից ավելի զգուշավոր է: Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտարարեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների դեմ փոքր բիզնեսի ներկայացուցիչների բողոքը:

Նրա խոսքով, կառավարությունն այդ բողոքներում ոչ մի լուրջ բան չի տեսնում: Այդ պատճառով էլ, հավանաբար, օրենքի տեքստում ՀԱԿ-ի առաջարկած որեւէ փոխզիջում չընդունեց: Իշխող կուսակցության պատգամավորներն իրենց փոքր-ինչ այլ կերպ են պահում՝ հնարավոր լուրջ լարվածություն տեսնելով Գյումրիում եւ այլ քաղաքներում:

«Կառավարությունում ոչնչի հետ համաձայն չեն: Նույնիսկ չեն ցանկանում օրենքի գործողությունը հետաձգել մեկ ամսով կամ գոնե 15 օրով»,- հայտարարեց Մանուկյանը: Նրա խոսքով՝ վաղն առավոտյան կառավարությունը ոչ իշխանական պատգամավորներին նոր առաջարկություններ է ներկայացնելու: «Ինձ համար պարզ է մեկ բան. մեր առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում ուժի մեջ են մտել Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունները, որոնք գործելու են փոքր բիզնեսի համար (տարեկան մինչեւ 58.3 մլն դրամի շրջանառություն ունեցող): Առեւտրի սուբյեկտների համար այն 3.5%-ից նվազում է մինչեւ 1%: Միաժամանակ, պահանջվում է բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորում: Օրենքը փոքր առեւտրականների բողոքի պատճառ է դարձել, ովքեր մի քանի բողոքի ցույց են անցկացրել: Նրանց խոսքով, պահանջել հաշիվ-ապրանքագիր, հատկապես՝ խոշոր բիզնեսից, անիրական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ