News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մինչեւ հունվարի 1-ը Հայաստանի հարկային ծառայությունը պետք է դադարեցնի փոքր եւ միջին բիզնեսի ստուգումները: Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտարարեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մանուկյանը:

«Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում մենք ասացինք, որ կցանկանայինք տեսնել որեւէ իրավական ակտ՝ լինի դա կառավարության կամ վարչապետի որոշում, ըստ որի՝ մինչեւ հունվարի 1-ը հարկային մարմինները որեւէ ստուգմամբ չեն այցելի փոքր եւ միջին բիզնեսին, բացի այն ընկերությունները, որոնք կապ ունեն պաշտպանական արդյունաբերության հետ կամ հիմնավոր կերպով կասկածվում են թմրանյութերի շրջանառությանը մասնակցության մեջ»,- հավելեց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում ուժի մեջ են մտել Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունները, որոնք գործելու են փոքր բիզնեսի համար (տարեկան մինչեւ 58.3 մլն դրամի շրջանառություն ունեցող): Առեւտրի սուբյեկտների համար այն 3.5%-ից նվազում է մինչեւ 1%: Միաժամանակ, պահանջվում է բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորում: Օրենքը փոքր առեւտրականների բողոքի պատճառ է դարձել, ովքեր մի քանի բողոքի ցույց են անցկացրել: Նրանց խոսքով, պահանջել հաշիվ-ապրանքագիր, հատկապես՝ խոշոր բիզնեսից, անիրական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ