News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Հրապարակը» գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնվել է վտանգավոր եզրագծում. նրան պաշտոնից հանելու մտադրություն կա: Թեպետ Սահակյան եղբայրները Սերժ Սարգսյանի սիրելիներն են եւ ամեն անգամ վտանգը հարթում են նրան դիմելով, բայց քաղաքական շրջանակներում խոսում են, որ էլ տեղ չկա:
 Գաղտնիք չէ, որ մարզում մարզպետի գերդաստանին պատկանող ընկերությունները տենդերային ծրագրեր շահելու մենաշնորհ ունեն, ավելին՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը, մեր տեղեկություններով, բոլորովին վերջերս բացահայտել է մոտ 100 միլիոնի հասնող չարաշահումներ, սակայն այժմ էլ ավելի խայտառակ բացահայտում է եղել:
Պարզել են, որ Սահակյանը, տեղեկանալով Հյուսիս-Հարավ ծրագրի մասին, անցյալում կոպեկներով գնել է ծրագրով վերակառուցման ենթակա մայրուղու հարակից տարածքները եւ հիմա աստղաբաշխական գներով վաճառում է պետությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ