News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական ռուբլու արժեզրկումը շարունակում է նյարդային վիճակի մեջ պահել հարյուր հազարավոր հայաստանցիների, որոնք ՌԴ-ից դրամական փոխանցումներ են ստանում: Երեկ առավոտյան Մոսկվայի ֆոնդային բորսայում, սակարկությունները սկսվելուց կարճ ժամանակ անց, երկարժույթ զամբյուղը (0.55 դոլար, 0.45 եվրո) հատել է 44.40 ռուբլու սահմանը, ինչը նոր ռեկորդ է: Բացի այդ, սա այն նիշն է, որն ստիպեց ՌԴ Կենտրոնական բանկին ռուբլու  հետագա արժեզրկումը կանխելու համար ինտերվենցիաներ իրականացնել. Մի բան, որ չէր արվել այս տարվա ապրիլից: Այս անգամ ռուբլու ռեկորդային արժեզրկման առիթ է հանդիսացել  «Bloomberg» գործակալության` անցած գիշեր տարածած տեղեկատվությունը, թե ՌԴ Կենտրոնական բանկը երկրից կապիտալի ահագնացող արտահոսքը կանգնեցնելու նպատակով պատրաստվում է սահմանափակել կապիտալի տեղաշարժը: Սա իսկական խուճապ էր առաջացրել ներդրողների շրջանում: Ու թեեւ երեկ օրվա ընթացքում Կենտրոնական բանկը հերքեց այդ տեղեկությունը` հետաքննություն սկսելով հիշատակված տեղեկատվության վերաբերյալ, համընդհանուր խուճապը հաջողվեց կանխել միայն այն բանից հետո, երբ ՌԴ ֆինանսների նախարարությունը հրապարակայնորեն անթույլատրելի համարեց կապիտալի տեղաշարժի սահմանափակումը: Այս հայտարարություններից հետո միայն հաջողվեց իրավիճակը վերահսկել եւ ռուբլու փոխարժեքը իջեցնել 44.40 ռուբլու միջակայքից ներքեւ: Սակայն այդ ընթացքում ԿԲ-ն մոտ 600 մլն դոլար էր վաճառել ռուբլու շեշտակի փլուզումը թույլ չտալու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ