News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հեշտացնում է օտարերկրյա գործարարների եւ ներդրողների ՌԴ քաղաքացիություն ստանալը, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով ռուսական քաղաքացիություն ստանալու հեշտացված կարգը տարածվում է օտարերկրյա ձեռնարկատերերի եւ ներդրողների վրա, որոնք զբաղվում են տնտեսական գործունեությամբ՝ որոշ բացառություններով», - ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Ըստ աղբյուրի`  բացառություն են կազմում գործունեության այն տեսակները, որոնք կապված են մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոտրանսպորտային միջոցների եւ մոտոցիկլետների վերանորոգման, հյուրանոցների եւ  հասարակական սննդի  ձեռնարկությունների աշխատանքի, անշարժ գույքի գործողությունների, աշխատանքի տեղավորվելու եւ անձնակազմի ընտրության, ինչպես նաեւ գովազդի, իրավունքի եւ  հաշվապահության հետ կապված գործունեության հետ: 

«Այս բացառությունները պայմանավորված են  համապատասխան գործունեության ոլորտներում հավելյալ նոր մասնակիցներ ներգրավելու պահանջարկի բացակայությամբ», - ընդգծել են ՌԴ կառավարությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ