News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՊՆ-ն «Իսլամական պետություն» շարժման դեմ գործողության համար արդեն շուրջ մեկ միլիարդ դոլար է ծախսել, հոկտեմբերի 2-ին հայտնում է NBC News-ը:

Ըստ Պենտագոնի մասնագետների գնահատականի՝ հունիսի 16-ից ի վեր, երբ ԱՄՆ-ի օդուժը սկսեց հետախուզական թռիչքները տարածաշրջանում, գործողության արժեքը կազմել է օրական 7,5 մլն դոլար: Ծախսերը օրական 10 մլն դոլարի են հասել օգոստոսի 8 –ից, երբ սկսեցին օդային հարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին:

Գործողության գինը կտրուկ աճեց այդ թվում նաեւ թանկարժեք բարձրտեխնոլոգիական զենքի պատճառով, որն օգտագործում են ամերիկացի օդաչուները: Այսպես, գործողության առաջին գիշերը գրոհայիններին դիրքերին արձակվել է 47 «Տոմահավկ» հրթիռ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 մլն դոլարը: ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ 200 օդային հարված է հասցրել, փոխանցում է հեռուստաալիքը:

Ավելի վաղ Center for Strategic and Budgetary Assessments կենտրոնը ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի պայքարի ծախսերը 780-930 մլն էր գնահատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ